Առինջի կլանը պետք է գնա մեր քաղաքից, Ծառուկյանն իր թեկնածուին ուզում է մեր վզին փաթաթել. Կարապետ Իսրայելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբովյանի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը ընտրությունների ընթացքից և ակտիվությունից գոհ է: Armlur.am-ի հետ զրույցում նա նշեց, թե մինչ կեսօր արդեն 5000 հոգի կատարել է իր ընտրությունը:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ  որոշեց կրկին առաջադրվել, Իսրայելյանը նշեց, թե ցանկանում է քաղաքն ազատել Առինջի կլանից: «Առինջի կլանը պետք է գնա մեր քաղաքից, այս քաղաքը մերն է», – նշեց նա:

Իսրայելյանը նշեց, թե լավ հարաբերություններ ունի ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն նշեց՝ չի ընդունում, որ ուզում է իր թեկնածուին (Վահագն Գևոգրյանին) փաթաթել իրենց վզին: Անդրադառնալով նախկին քաղաքապետ, Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանին, նա նշեց. « Այս սիգարետն էլ ձեռքը ընկավ կտանի»:

Նախկին քաղաքապետը նշեց, թե Կ. Գուլոյանն ամենավատ քաղաքապետն է եղել, յոթ տարի աշխատել է, բայց ոչ մի անգամ նույնիսկ մեկ գիշեր Աբովյանում չի մնացել:




Լրահոս