![](https://armlur.am/wp-content/uploads/2015/06/1504937_881438191929460_6107472459909022259_n1.jpg)
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանն այսօր՝ հունիսի 7-ին, ամուսնացավ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տեղի ունեցավ պսակադրման արարողությունը, որից հետո սակավաթիվ հյուրերին սպասվում է հյուրասիրություն: Նրա ընտրյալը Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար, Հովհաննես Չեքիջյանի ակադեմիական երգչախմբի երգիչ Արսեն Մուրադյանն է:
Անի Զախարյանը նշել է, որ հարսանեկան մեծ խնջույք չեն կազմակերպում, քանի որ որոշել են մեկնել ճամփորդության: