Ալավերդիում առավելություն ունի մարզպետի կողմից սատարվող թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 7-ին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունեցել նաև Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Ընտրատեղամասերից ստացվող նախնական տեղեկությունների համաձայն, ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների մոտ 46 տոկոսը:

Ընտրություններին մասնակցած անձանց կեսը քվեարկել է Կարեն Փարեմուզյանի օգտին, իսկ մյուս թեկնածուն`  Արթուր Աբգարյանը ստացել է մոտ 40 տոկոս ձայներ: Հավելենք, որ տեղեկությունները դեռևս նախնական են:

Ընդգծենք, որ նրանք երկուսն էլ անկուսակցական են: Արթուր Աբգարյանը «Սթրոնգ Սթոուն Գրուպ» ՍՊԸ-ի տնօրենն է, իսկ մյուս թեկնածուն Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետն է:  Կարեն Փարեմուզյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մտերիմներից է, եւ մարզպետը սատարում է նրա թեկնածությունը:




Լրահոս