Ես բողոքող չեմ, ես զինվորական եմ. Մանվել Գրիգորյանը` էլէներգիայի թանկացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես բողոքող չեմ, ես զինվորական եմ: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանն ու այն հարցին, թե կբողոքե՞ք այդ դեպքում, այդպես պատասխանեց գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանը:

«Հա, լավ կլիներ, որ մի 7 դրամով իջացնեին: Ես բողոքող չեմ, ես զինվորական եմ, աղջիկ ջան, մի քիչ իմացի` ում ինչ ես հարցնում»,- նշեց նա ու հեռացավ:

Հավելենք, որ էլէներգիայի սակագինը բարձրացնելու նպատակով ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Իսկ երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի սակագինը թանկանալու է 7 դրամով:




Լրահոս