Հունիսի 8-ին, ժամը 09.11-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի փողոցի թիվ 3 շենքի տանիքից քաղաքացին փորձում է ցած նետվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ՝ 1964 թ. ծնված Կ. Մ.-ի ինքնասպանության փորձը: