Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին էր ներկայացրել առաջիկա սահմանադրական բարեփոխումների հետ կապված ՍԴՀԿ առաջարկները:
Այսօր՝ հունիսի 8-ին, ՍԴՀԿ Հայաստանի վարչության պատվիրակությունը՝ատենապետ Նարեկ Գալստյան, փոխատենապետ, Վազգեն Մեսրոպյան , վարչության անդամ Գագիկ Մելիքյան և սահմանադրագետ Եղիշե Բազոյան, հանդիպել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներ Հրայր Թովմասյանի և Գրիգոր Մուրադյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ՍԴՀԿ առաջարկները, որոնք վերաբերում են Սահմանադրության առաջիկա բարեփոխումներով ընդդիմության դերակատարության բարձրացմանը, սոցիալական արդարության որոշ դրույթների ամրապնդմանը, արհմիությունների դերակատարության բարձրացմանը և այլն: