Այսօր Եռաբլուրում Սմբատ Այազյանի հուշաքարի բացման արարողության ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չէին ցանկանում խոսել Այվազյանի մասին: «Տնից մեկը պետք է խոսի»,- ասաց վարչապետը` մատնանաշելով Գալուստ Սահակյանին:
Վերջինս էլ իր հերթին պատճառաբանում էր, որ նիստի է, այդ իսկ պատճառով չի կարող խոսել լրագրողների հետ: «Գրիգորի´չ, ո՞ւր գնացիր, մեր պայմանավորվածությունը մի´ խախտի»,- դիմելով Գալուստ Սահակյանին ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գալուստ Գրիգորիչն էլ ստիպված խոսեց լրագրողների հետ, որի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռացավ:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում