Բազմաբնակարան բնակելի շենքերում գործող վերելակների շահագործման ու պահպանման նպատակով համայնքային բյուջեից տրամադրվող և համատիրությունների կողմից հավաքագրվող գումարների ծախսերի, դրանց նպատակային օգտագործման և կատարված աշխատանքների հաշվետվությունների ուսումնասիրությունների վերաբերյալ զեկուցվել է, որ արդեն իսկ ուսումնասիրվել է 300 վերելակային տնտեսություն:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշվել է նաև, որ առաջին փուլով նախատեսված աշխատանքների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի տեղեկատվություն և աշխատանքներն էլ կկրեն շարունակական բնույթ:
Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով կառուցվող նոր բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները: Նշվել է, որ շենքերի շինարարության ընթացքը մշտական հսկողության տակ է և դրանք շահագործման կհանձնվեն սահմանված ժամանակացույցի համաձայն: