ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ընկերն է, ում հետ աշխատել է պետական համակարգում և գիտի վերջինիս մարդկային որակների մասին: Լևոն Մարտիրոսյանը նշեց, թե Գևորգ Կոստանյանը ապացուցել է, որ գործելու է արդարությունն ու օրինականությունը ամեն ինչից վեր դասելու կանոնով:
«Իմ ելույթում շահերի բախման տարրեր կարելի է տեսնել, որովհետև մի ընկերը նստած է դահլիճում, մյուսը կանգնած է ամբիոնի մետ և պետք բնականաբար գովաբանի իր ընկերոջ գործունեությունը: Եվ որպեսզի բաժակաճառի տպավորություն չթողնի իմ խոսքը, ապա ասեմ, որ ես երբրևէ չեմ դիմել պարոն Կոստանյանին որևէ հարցով, չեմ էլ պատրաստվում դիմել, որովհետև դա և իմ սկզբունքներին է հակառակ, և պարոն Կոստանյանի սկզբունքներին: Իսկ գլխավոր դատախազությունն էլ անձնական կամ խմբակային շահերը առաջ տանելու միջոց չէ»,- ընդգծեց Մարտիրոսյանը:
Նա հույս հայտնեց, որ Կոստանյանն այնպես կշարունակի աշխատել, ինչպես աշխատել է մինչ հիմա: «Так держать»,- դիմելով Կոստանյանին` նշեց Մարտիրոսյանը: