ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանը լավ է գնահատում Արտաշատում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները: Այս մասին նա նշեց լրագրողների հետ զրույցում:
«Զոռո՞վ մեկին բերեր, ասեր իմ հետ մրցե՞ք», – նշեց նա, իսկ այն դիտարկմանը, թե թեկնածու կար, սակայն ինքնաբացարկ հայտնեց, հայտարարեց, թե այդ ամենից տեղյակ չէ:
Լրագրողի այն դիտարկմանը, թե հատկապես պաշտոնյաների զավակներն են նման պաշտոններ ստանում, Սարգսյանը նշեց. «Թող ուրիշ մարդ էր դնել: Ես տեղյակ չեմ ճնշումներից: Եթե պաշտոնյայի բարեկամն է, իրավունք չունի՞ քաղաքականությամբ զբաղվել»:
Իսկ այն հարցադրմանը, թե, օրինակ, ձեզ քաղաքապետ Տարոն Մարգարյանն է հովանավորել, նա նշեց. «Իսկ ո՞վ է ասել, որ ինձ Տարոն Մարգարյանն է հովանավորել, ինձ հովանավորել է 19 հազար ընտրող»: Սարգսյանը նշեց, թե անձամբ է ճանաչում Արգամ Աբրահամյանին և գիտի, որ նա շատ լավ տղա է: «Անձամբ ճանաչում եմ, շատ լավ, համեստ, կիրթ տղա է», – եզրափակեց նա: