“Հրապարակը” գրում է, թե “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն օրեր առաջ հայտարարում էր, թե նախագահական ընտրություններին մասնակցության ձեւաչափի մասին իրենց որոշումը կարող են ընդունել նաեւ կուսակցության քաղխորհրդի նիստում՝ պարտադիր չէ համագումար անելը: Սակայն այժմ լուրեր են շրջում, որ ԲՀԿ-ն պատրաստվում է համագումարի:
Դիտորդները կարծում են՝ եթե ԲՀԿ-ն համագումար անի, ապա դրա նպատակը հանդիսավոր պայմաններում սեփական թեկնածուով հանդես գալու մասին որոշումը կայացնելու համար է: Թեեւ չի բացառվում, որ այս լուրերը շրջանառության մեջ են դրվում նույն՝ սեփական ակցիաները բարձրացնելու նպատակով: “Երբ որ ունենանք համագումար անելու որոշում, լրատվամիջոցներն այդ մասին կիմանան”,- երեկ, մեր հարցին ի պատասխան, ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Ի դեպ, ԲՀԿ շրջանակները նշում են, որ փակված կարելի է համարել Վարդան Օսկանյանի առաջադրման առաջարկը. այժմ քննարկվում է միայն Ծառուկյանի առաջադրման հարցը: