168 ժամ. Ալեքսանդր Արզումանյանը հրաժարական չի տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Մեր ունեցած տեղեկություններով՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանին հետ կանչելու՝ “Ժառանգություն” խմբակցության փորձերն առայժմ անհաջողության են մատնվում։ Թեև “Ժառանգություն” խմբակցության ղեկավարն ու քարտուղարն ասում են, որ Արզումանյանին փոխարինելու հետ կապված իրենք պայմանավորվածություն են ձեռք բերել, սակայն խնդիրն այն է, որ Ալեքսանդր Արզումանյանն ամեն տեղ հայտարարում է, որ ինքը մտադիր չէ հրաժարական տալ։ ԱԺ կանոնակարգ-օրենքը ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի և փոխնախագահի փոփոխության այլ կարգ չի սահմանում։ Նա նաև սպառնում է դիմել միջազգային կառույցներին, եթե խորհրդարանում փորձեն հակաիրավական որոշումներ կայացնել”,-գրում է թերթը։ 




Լրահոս