Ժողովուրդ. Շիրակի օդանավակայանում ատրճանակ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 18-ին՝ Ժամը 21:30-ի սահմաններում, արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի օդանավակայանում։ Ավիացիոն անվտանգության աշխատակիցներն ուղևորների ուղեբեռների հատուկ ստուգման ժամանակ ատրճանակ են հայտնաբերել։ Պարզվել է, որ ատրճանակը պատկանել է Գյումրի-Սանկտ-Պետերբուրգ չվերթի ուղևորներից 23-ամյա Անդրանիկ Խաչատրյանին։ Մեր տեղեկություններով՝ Անդրանիկի մոտ եղել է օդամղիչ ատրճանակ, ատրճանակի մեկ պահեստատուփ, մեկ տուփ մետաղյա գնդիկներ, որոնք ծառայել են որպես փամփուշտ։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ Անդրանիկը բերման է ենթարկվել։ 




Լրահոս