ՏԻՄ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմումներ չեն ստացվել. ԿԸՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԸՀ-ից, 2015թ. հունիսի 7-ին 32 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել հունիսի 8-ին` մինչեւ ժամը 18.00-ն:

Սահմանված ժամկետում վերահաշվարկի եւ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:




Լրահոս