“Երեկ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ, ինչպես տեղեկացանք նախարարության պաշտոնական կայքից, քննարկվել են “Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին” օրենքի կիրարկման մասին հարցեր։ Չափազանց ուշագրավ կիրարկում է ունեցել այս օրենքը։ Խնդիրն այն է, որ պոպուլիստական այս օրենքն ընդունվեց 2012 թվականի մայիսի Ազգային ժողովի ընտրություններից առաջ, և նպատակը հողի հարկի և գույքահարկի գծով գյուղացիների կուտակած պարտքերի ներումն էր։ “Պետությունն այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալով՝ շուրջ 43 միլիարդ դրամի հարկեր է զիջում գյուղատնտեսության ոլորտում”,- օրենքի նախագծի քննարկման ժամանակ՝ 2012 թվականի փետրվարին հայտարարել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Երեկ հրապարակված տվյալներով, մասնավորապես գույքահարկի գծով՝ ներվել է 14.9 միլիարդ դրամի պարտք, որից 1.9 միլիարդը կամ մոտ 40 տոկոսը՝ Երևանում։ Այսինքն, “գյուղատնտեսության ոլորտում” զիջված հարկերի 40 տոկոսը վերաբերում է մայրաքաղաքին։ Գյուղացիներն այս օրենքի կիրարկումից, ինչպես ակնհայտ երևում է, շաաատ են շահել”,- գրում է թերթը։
ՀԺ. Գյուղացիները շահել են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ