Նոյեմբերի 20-ին՝ ժամը 00.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 8-րդ կ-ում՝ Ալագյազ գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում “ԲՄՎ” մակնիշի 24 ol 742 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատին, ինչից վարորդ՝ 1989թ. ծնված Ա. Արղությանը, ուղևորներ՝ 1992թ. Հ. Նարիմանյանը և 1989թ. ծնված Մ. Սարգսյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել “Արմենիա” բկ: Բժիշկները Ա.Արղությանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Հ.Նարիմանյանի և Մ.Սարգսյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր: Դեպքի վայրում են գտնվել “1֊02” և “1֊03” ծառայության աշխատակիցները:
ՃՏՊ՝ Երեվան-Վանաձոր ավտոճանապարհին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ