«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԼՂ մեր աղբյուրների փոխանցմամբ` առ ժամանակ սառեցվել է Մովսես Հակոբյանի Երեւան նոր աշխատանքի տեղափոխման հարցը. «Ինչ-որ ժամանակ հետո հնարավոր է, բայց ոչ մոտակայում»: Որոշ տեղեկություններով, այդ տեղափոխությունն Արթուր Աղաբեկյանին ԼՂ պաշտպանության նախարար նշանակելու կոնտեքստում է դիտվում, ինչն էլ ՀՅԴ-ի կոալիցիա մտնելու, ԼՂ ԱԺ ընտրություններում հաղթանակ տանելու արձագանքն է:
Ընդ որում, բավականին հեռուն գնացող. եթե ՀՀ-ում սահմանադրության փոփոխություններից հետո Սեյրան Օհանյանը դառնա «անգլիական թագուհի», Աղաբեկյանն էլ կարող է դառնալ ՀՀ Պնախարար: Դա՝ ապագայում, իսկ երեկ ԼՂ կառավարության նիստում ներկայացվել է նոր ծրագիրը, հաստատվել, ուղարկվել ԱԺ՝ հունիսի 10-ին քննարկվելու` վստահության քվե ստանալու: Ի դեպ, նախատեսվում է գյուղերում երիտասարդ ընտանիքներին միանվագ 30 միլիոն դրամ տրամադրել` տուն կառուցելու համար»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: