Օրեր առաջ Հարություն Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգ ունենալուց հետո որոշեց նաեւ նոր տեսահոլովակ նկարահանել ու հետո վերադառնալ ԱՄՆ: Ցավոք, մեր սիրելի Ձախ Հարութից չկարողացանք պարզել մանրամասները, բայց տեսահոլովակի ռեժիսոր Խաչիկ Եղոյանը սիրով պատասխանեց մեր հարցերին. “Տեսահոլովակը նկարահանել ենք մեկ օրում, ցավոք, ժամանակը քիչ էր: Այն նկարահանվել է Շառլ Ազնավուրի հեղինակած “To my daughter” երգի հայերեն տարբերակի վրա: Հուզիչ պատմություն է, որտեղ ներկայացված է հոր սերը արդեն չափահասության տարիներ գնացող աղջկա հանդեպ, երբ զգում է, որ պիտի փեսա գա ու աղջկա ձեռքը խնդրի: Տեսահոլովակում կտեսնեք հոր տառապանքը: Երգը լի է դրամատիզմով”:
ՊԱՐԱՊ ՉՄՆԱՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ