Երեկ Եվրախորհրդարանի նիստի ժամանակ մի խումբ պատգամավորներ բողոքի ակցիա են անցկացրել՝ կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպաններին ու լրագրողներին:
Նախաձեռնության հեղինակն է Եվրախորհրդարանի փոխնախագահ, «կանաչների» խմբակցության ներկայացուցիչ Ուլրիկե Լունաչեկին:
Նիստի բացման ժամանակ մի խումբ պատգամավորներ Լեյլա Յունուսի, Հադիջա Իսմայլովայի, Անար Մամեդլիի, Ռասդուլ Ջաֆարովի, Ինտիգամ Ալիևի ու Էմին Հուսեյնովայի լուսանկարներով վերնաշապիկներ են կրել:
Ելույթ է ունեցել նաև Լունաչեկը, ով հայտարարել է, որ Եվրոպան չի կարող արհամարհել քաղբանտարկյալների խնդիրն ու կոչ է արել Եվրախորհրդարանին սույն հարցի շուրջ բանաձև ընդունել: