3 տարի պահել էր մահացած ամուսնու դիակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Յարոսլավլի շրջանի բնակչուհին երեք տարի շարունակ պահել էր մահացած ամուսնու դին: Կինը, հույս էր ունեցել, որ ամուսինը հրաշքով կվերակենդանանա:
Կինն այդ սենյակ չի մտել` կարծելով, թե նախօրոք մուտք գործելով այնտեղ, վերակենդանացման հրաշքը տեղի չի ունենա: Տան անտանելի հոտը նրանք մեղմացնում էին օդը թարմացնող հեղուկներով: Իսկ նրանց երեխաները հաստատում էին, որ հայրը սնվել ու խոսել է իրենց հետ այդ ընթացում: Այս մասին իրավապահները տեղեկացան այն ժամանակ, երբ ընտանիքը, քաղաքից քաղաք տեղափոխվելիս որոշել էին թափել հոր մնացորդները` այն փաթաթելով պոլիէթիլենային տոպրակի մեջ:   Սպանության վարկածը բացառվում է, քանի որ տղամադրը բնական մահով է մահացել: Ի տարբերություն մորը` երեխաների մոտ հոգեկան անհավասարակշռություն չի նկատվել 




Լրահոս