Նազարյանն ինքնագլուխ չի կարա որոշի. Սերգո Կարապետյանը` էլէներգիայի թանկացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ որ բարձրացավ, նոր ես իմ կարծիքը կասեմ: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը, ասաց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարի խոսքով, պետք է հասկանալ, թե ինչքանով է բարձրանալու սակագինը, որպեսզի հասկանանք, թե ինչ ազդեցություն կունենա բնակիչների վևա և, թե ինչ է պետք անել:

Այն դիտարկմանը, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասել է, թե 7 դրամով կթանկանա, Կարապետյանը նշեց. «Հանձնաժողովը թող որոշում կայացնի, հետո նրանից հետո կխոսենք: Նազարյանն ինքնագլուխ չի կարա որոշի, հանձնաժողովը պետք է որոշի»:




Լրահոս