Ինչպես արդեն ավելի վաղ հայտնել էինք, Թեհրանը խոստացել է օգնել իր հավատարիմ դաշնակից, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին: Նախագահ Ռուհանիի օգնության մասին խոսքերը դատարկ խոստումներ չեն դարձել: Արևմտյան լրատվամիջոցների ու Իրանի տարածաշրջանային ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Իրանը Դամասկոսին օգնության կուղարկի 15-հազարանոց գումարտակ:
«Մոտակա օրերին աշխարհը կզարմանա անակնկալից, որը մենք պատրաստում ենք Սիրիայի ռազմական ղեկավարության հետ միասին»,- հայտարարել է Իրանի էլիտար «Էլ-Կուդս» գումարտակի գեներալ Քասեմ Սուլեյմանին:
Մեծապես նոսրացած ու թուլացած Սիրիայի իշխանական ուժերի կողմից կպատերազմեն 15-հազարանոց իրանցիների, իրաքցիների ու աֆղանների գումարտակը: DEBKA կայքն ու բեյրութական Daily Star պարբերականը, հղում կատարելով Թեհրանում հուսալի աղբյուրներին, հայտնում են օդային ճանապարհով Սիրիա 15 հազար թվաքանակով օգնական գումարտակի տեղակայման մասին: Զորքերը տեղակայվել են Դամասկոսի ու Լատակիայի շրջանում: