Ֆրանսիա կատարած այցից հետո Սերժ Սարգսյանը մեկնել է մեկշաբաթյա հանգստի: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, Ս. Սարգսյանն իր հանգիստն անց է կացնում Գերմանիայի Դաշնության հայտնի Բադեն-Բադեն քաղաքի առողջարանում: Փորձեցինք ՀՀ նախագահի նստավայրից պարզել լուրի իսկությունը, սակայն մեր հարցը մնաց անպատասխան: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը հաճախ է լինում Բադեն-Բադենում, եւ կարելի է ասել՝ այս տարի եւս չի խախտել ավանդույթը: Այդ առողջարանը հայտնի է հատկապես իր տաք աղբյուրներով, որոնց բուժման առանձնահատկությունները նկատել են դեռ հին հռոմեացիները: Բադեն-Բադենում է գտնվում նաեւ Գերմանիայի ամենահայտնի եւ հին խաղատունը: Ինչպես երեւում է, վարչապետ Տիգրան Սարգսյանի հորդորները, թե բոլոր հայերը պետք է հանգստանան միայն Հայաստանում կամ Արցախում, ոչ մի նշանակություն չունեն Ս. Սարգսյանի համար: Նա գերադասում է եվրոպական երկրներում անցկացնել առողջարանային հանգիստը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ