ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ քաղաքապետարանի պաշտոնական կայքից

Երեւանի քաղաքապետարանի եւ Մոսկվայի կառավարության միջեւ համագործակցության շրջանակում Երեւանում գտնվող Մոսկվայի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ:

 

 

 

 
ՀԱՐՑ. Մեր ամուսնության ընթացքում ձեռք ենք բերել անշարժ գույք, սակայն իմ անունը որպես համասեփականատեր գույքի ձեռքբերման փաստաթղթերում եւ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում չի նշվել: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարող եմ անել, որպեսզի գրանցման վկայականում որպես համասեփականատեր նշվի նաեւ իմ անունը:

Գայանե Հարությունյան (43 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ եթե ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած եւ նրանց համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ գրանցվել է ամուսիններից միայն մեկի սեփականության իրավունքը այն հիմքով, որ իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերում որպես իրավատեր նշված է եղել միայն ամուսիններից մեկը, ապա նման գրանցման գործողության ընթացքում, ամուսինների համատեղ դիմումի հիման վրա, այդ գույքի նկատմամբ կարող է գրանցվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը:
Համատեղ դիմումին կից պետք է ներկայացվի ամուսնության վկայականի բնօրինակը կամ սահմանված կարգով վավերացված պատճենը: Ամուսնության վկայականի բնօրինակը ներկայացնելու դեպքում դիմումն ընդունող աշխատակիցը այն պատճենահանում է եւ բնօրինակը վերադարձնում դիմողներին:

ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում տիկին Գայանեն կա՛մ պետք է հետեւի օրենքի յուրաքանչյուր կետին եւ կատարի պատասխանում նշված գործողությունները, կա՛մ էլ ծայրահեղ դեպքում դիմի փաստաբանի օգնությանը:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես իմ տան դիմաց մի փոքր տարածք ունեմ, որտեղ մտադիր եմ կառուցապատում իրականացնել: Հիմա ցանկանում եմ իմանալ, թե կառուցապատողը կոնկրետ ի՞նչ իրավունքներ ունի:

Ալբերտ Մանուկյան (51 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ կառուցապատողներն իրավունք ունեն՝
ա) հաuտատված քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերին համապատաuխան ընտրել քաղաքաշինական գործունեության oբյեկտները, որոշել ներդրումների չափերը, պայմանագրային հիմունքներով ներգրավել oբյեկտի քաղաքաշինական փաuտաթղթեր մշակողներին եւ շինարարություն իրականացնողներին.
բ) քաղաքաշինական փաuտաթղթերում կատարել փոփոխություններ՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի, տեխնիկական պայմանների, հեղինակային իրավունքի նորմերը պահպանելու պայմանով` այնպիuի աշխատանքներ իրականացնելու համար, որոնք, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ չեն պահանջում շինարարության թույլտվություն.
գ) իրենց իրավունքները uահմանված կարգով փոխանցել այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց.
դ) դատական կարգով գանգատարկել քաղաքաշինության բնագավառում իրենց իրավունքները uահմանափակող գործողությունները: Հիմք («Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդված):

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պետական գրանցման ծառայությունների մատուցման համար գանձվող վճարները, օրինակ՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ մեկ գույքային իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման համար կազմում է 2000 դրամ:




Լրահոս