ԲԱՆԱԿ ԷԻՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում 2013թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե ՀՀ պետական բյուջե 5 մլրդ դրամ հավելյալ եկամուտ կարելի է ապահովել, եթե  բարձրացվի օղու ակցիզը՝ իջեցնելով գինունը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, մոռանալով, որ ՀՀՇ իշխանության ժամանակ եւս ինքը եղել է իշխանության մաս, հակադարձեց, թե Բագրատյանի պաշտոնավարման ժամանակ ինքը, այդ ոլորտի հետ կապված, բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել, բայց վարչապետը մերժել է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Բագրատյանը նշեց, թե Նաղդալյանի հայտարարությունները բացարձակ սուտ են, քանի որ նա երբեք նման բան չի ասել. «Եթե նկատի ունի գինեգործներին փող տալուն, ապա չենք տվել, որովհետեւ այդ գումարն ուղղել ենք բանակին: Բանակ էինք կառուցում»:




Լրահոս