ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՇՏԱԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կենտրոնական վարչության մի խումբ ուսանողներ բողոքի երթով ՀՊՃՀ-ից հասան մինչեւ կառավարության շենքի դիմաց եւ դժգոհեցին, որ բուհերի ուսխորհուրդները հանրապետականացվում են՝ վերածվելով ՀՀԿ շտաբների: Ուսանողական միության կենտրոնական վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը, որը նաեւ երթի պատասխանատուն էր, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «ՀՀ կառավարությունն ուսանողներին աջակցելու փոխարեն հանրապետականացնում է»: «Նժդեհյան գաղափարախոսությանը ՀՀԿ-ն երբեք չի հետեւում եւ չի էլ հետեւի»,-վանկարկում էին ուսանողները:
Ինչո՞ւ եք շեղվում ձեր գաղափարական ուղղուց: «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Սխալվում եք»:




Լրահոս