Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) այնքան է վիրավորված իր կուսակիցներից, որ նույնիսկ չի էլ թաքցնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, վիրավորված է իր կուսակիցներից եւ այնքան, որ նույնիսկ չի էլ թաքցնում: Աղաբաբյանը ԱԺ է գալիս միայնակ, մի քանի վայրկյան նստում դահլիճում, գրանցվում ու արագ հեռանում: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե արդյոք ինքը նեղացած է հարազատ կուսակցությունից, Աղաբաբյանը  պատասխանեց. «Այնքանով կա, որ ոնց որ թե կուսակցությունն ինձ արդեն չի վստահում, բոլոր առումներով: Ես ամեն ինչին էլ մասնակցում եմ, բայց խնդիրն այն է, որ անվստահության մթնոլորտը գնալով խորանում է, իսկ դա հաճելի բան չի»:

Մեր այն դիտարկմանը, թե ինչպես է դրսեւորվում այդ անվստահությունը, ՀՀԿ-ականն ասաց. «Ես չեմ ուզում այդքան բացվեմ, դատական պրոցեսից հետո, երբ ամեն ինչ ապացուցեմ…»: Մի խոսքով, Աղաբաբյանը վիրավորված է, բայց կխոսի դատական պրոցեսից հետո: Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունն Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառին տուգանել է 60 մլն դրամով, որը հետագայում ակտը դատարանում բողոքարկել է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս