«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր ղեկավարած ոլորտում առկա բոլոր խնդիրները լուծել է եւ սկսել անհանգստանալ Ջերմուկի մոծակներով: Առողջարանային այս քաղաքի մոծակների դեմ պայքարի նպատակով ՀՀ Կառավարությունն իր այսօրվա նիստում ԳՆ-ին կհատկացնի 15 մլն դրամ: Հիշեցնենք, որ նախորդ տարի Ջերմուկի մոծակների դեմ պայքարի նպատակով ԳՆ-ին հատկացրել էր 4 մլն 576 հազար դրամ: Իսկ ահա 2009-2011 թվականներին՝ 20 մլն դրամ: Սակայն դրանք այդպես էլ չեն վերանում: Իսկ թե ով պետք է մտածի մայրաքաղաք Երեւանի մոծակների դեմ պայքարի մասին, առայժմ հայտնի չէ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: