Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները: Մայիս ամսվա ընթացքում ընդունելություններին մասնակցել է 682 քաղաքացի:
Բարձրացված հարցերից 621-ին տրվել է դրական պատասխան, 52 -ն առայժմ քննարկման փուլում են, իսկ 9 հարց քաղաքապետարանի լիազորություններից դուրս է եղել, հետևաբար տվյալ քաղաքացիներն ուղղորդվել են համապատասխան իրավասության կառույցներ: