Ապրիլի 7-ին, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Մայրության և գեղեցկության տոնի» առթիվ երաժշտական անակնկալ-նվեր էր մատուցել հայ կանանց` նրանց նվիրելով իր հեղինակած «Ինձ խոստացի´ր» ստեղծագործությունը, որը կատարել էր երգիչ Հայկոն: Դա նախարարի առաջին հեղինակած երգը չէր:
«2007 թվականին ձայնասկավառակ է եղել, 2008-ին իմ հեղինակած երգը կատարել է Նարեկ Բավեյանը: 7-ամյա դադարից հետո նորից ինչ-որ ցանկություն առաջացավ` հրապարակելու այն, ինչ ստեղծվել էր: Մեկ շաբաթվա մեջ ստացվեց այն, ինչը, ասում են, ամիսներով չի ստացվում: Համենայն դեպս, ով լսել է, ասում է, որ լավ է ստացվել: Թե իմ հետևից ինչ են խոսում, չգիտեմ: Երգի բովանդակությունն ունի ինքնակենսագրական տարրեր»,- ասել էր նախարարը:
Այոօր արդեն պատրաստ է այդ երգի տեսահոլովակը: Նախարարի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը հրապարակել է «Ինձ խոստացի՛ր» երգի տեսահոլովակը: Ռեժիսորը Լուսինե Հակոբյանն է: