Բարձրացվեց հաշմանդամ զինվորականներին տրվող կենսաթոշակի չափը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց փոփոխություն կատարել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում: Ըստ այդմ,  այսուհետ սպայական անձնակազմի 1-ին խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 40.852 դրամ՝ 35.728 դրամի փոխարեն:

Սպայական անձնակազմի 2-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 34.028 դրամ՝ 29.980 դրամի փոխարեն: Սպայական անձնակազմի 3-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 22.338 դրամ՝ 19.756 դրամի փոխարեն: Շարքային անձնակազմի (ԽՍՀՄ բանակի շարքային կազմ) 1-ին խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 36.000 դրամ՝ 31.500 դրամի փոխարեն:

Շարքային անձնակազմի 2-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 26.000 դրամ՝ 23.100 դրամի փոխարեն: Շարքային անձնակազմի 3-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 18.000 դրամ՝ 15.750 դրամի փոխարեն:




Լրահոս