Ռեժիմը կրակի հետ է խաղում. «Հիմնադիր խորհրդարան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը.

«Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարությունը արձանագրում է, որ ռեժիմը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմամբ հերթական անգամ կատարում է օտարի կամքը և նրա հետ ձեռք ձեռքի տված ևս մեկ չափաբաժնով ձգում է մեր ժողովրդի պարանոցին հագցված կեղեքման պնդօղակը:

Երկրում առաջացած արտակարգ և պայթյունավտանգ իրավիճակում ցանկացած կեղեքիչ քայլ կարող է ինքնաբուխ և անկառավարելի ընդվզման առիթ դառնալ:

Ռեժիմը, այս ամենը հասկանալով հանդերձ, կրակի հետ է խաղում, որովհետև երկիրը քայքայման եզրին հասցնելուց հետո անգամ չի ցանկանում զսպել նույն ծավալներով ու տեմպերով թալանելու իր ախորժակը:

Ստեղծված իրավիճակը նկատի առնելով, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը մեր ժողովրդին կոչ է անում նախապես պատրաստ լինել սոցիալական այս պայքարը քաղաքական հունով զարգացնելու և կազմակերպված անհնազանդության գործողություններով իր կամքը թելադրելու հեռանկարին»:




Լրահոս