Կայացել է Ֆրիտյոֆ Նանսենի «Խաբված ժողովուրդ» գրքի քննարկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգում` Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Նանսենի թանգարանում, տեղի է ունեցել Ֆրիտյոֆ Նանսենի հեղինակած «Խաբված ժողովուրդ» գրքի քննարկումը: Գիրքը նվիրված է հայոց պատմությանը, մշակույթին, ճարտարապետությանը, ինչպես նաև անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը և 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի կրած զրկանքներին:

Քննարկմանը ներկա են գտնվել Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ, թանգարանի տնօրեն Ֆելիքս Բախչինյանը, գրքի հայերեն տարբերակի թարգմանիչ, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Էվելինա Մակարյանը, գրող -գեղանկարիչ, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը, գրող, հրապարակախոս, թարգմանիչ, նանսենյան անձնագրով փրկված ծնողների զավակ Գրիգոր Ջանիկյանը, «Ֆրիտյոֆ Նանսեն-աշխարհի խիղճը» փաստավավերագրական ֆիլմի ռեժիսոր Էդուարդ Տեր-Սահակյանը, ինչպես նաև Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի սաներն ու հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի գրական ժառանգության համախոհները:

Թանգարանում Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված թեմատիկ քննարկումները պարբերական բնույթ կկրեն:




Լրահոս