Դեռեւս ապրիլին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԲՀԿ-ական, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանը` Տոնուսի Աշոտը, 3-4 տարի առաջ քաղաքացիներից գումար է վերցրել Քանաքեռ-Ջեյթուն վարչական շրջանում բնակելի շենք կառուցելու համար, սակայն շինարարությունը տարիներ շարունակ չի էլ սկսվում: Երեկ Աշոտ Տոնոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք վերադարձրել են քաղաքացիների գումարները, քանի որ պարզվել է, որ բնակարանների վաճառքը զրոյական է: Այսինքն՝ այս տարիների ընթացքում Տոնոյանը քաղաքացիների գումարներով «բարգավաճել» է, իսկ երբ հասկացել է, որ բիզնեսը չի ստացվել, որոշել է վերադարձնել: Մեր հարցին, թե ով է փոխհատուցելու քաղաքացիներին կրած վնասի համար, Տոնոյանն ասաց. «Վաճառք չկա հիմա, ես ի՞նչ կարող եմ ասել: Իմաստ չկար այդ շենքը կառուցել, երբ որ ընդամենը մի քանի հոգի էին գնորդները»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ