Նոր տենդենց` հայ կինոարվեստում. սերիալները գեղարվեստական ֆիլմ կդառնան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայ կինոարվեստում նոր տենդենց է նկատվում: Ժամանակին մեծ լսարան հավաքած եւ աղմուկ հանած մի քանի սերիալներ կդառնան գեղարվեստական ֆիլմեր: Խոսքը, մասնավորապես, «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերության «Կյանքի գինը» սերիալների մասին է: Այժմ սերիալների ստեղծագործական անձնակազմերը բուռն աշխատանքային պրոցեսի մեջ են, նկարահանումների են, քանի որ սերիաները խտացնելու եւ գեղարվեստական ֆիլմ դարձնելու համար փոփոխություններ են արվում:

Մտահղացման հեղինակները մտադիր են գեղարվեստական ֆիլմ դարձած «Որոգայթը» եւ «Կյանքի գինը» վաճառել դրսում, դրանք մեծ պահանջարկ ունեն ԱՄՆ-ում: Մեր տեղեկություններով՝ որոշ էպիզոդներում նկարահանվելու համար ԱՄՆ-ից վերջերս Հայաստան է եկել «Կյանքի գինը» սերիալի առանցքային դերասաններից Ալեքսանդր Խաչատրյանը՝ «Արտոն»: Հիշեցնենք, որ «Կյանքի գինը» եւ «Որոգայթը» մեծ լսարան ունեին, որոնց ժամանակ գովազդ ցուցադրելը քչերի գրպանին էր հասու: Ասում են՝ այդ սերիալներում գովազդ դնելու համար մինչեւ 6 մլն դրամանոց փաթեթներ են վաճառվել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս