Ինչպե՞ս անել, որ ընտրությունները դառնան ընդունելության քննությունների պես առօրեական երևույթ. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին անցնում ընդունելության քննությունները 10 տարի առաջ՝ հաղորդումներ կաշառակերության մասին, կրկնուսույցների պայքարը ընդունող հանձնաժողովի և թեստերի դեմ, բողոքի ցույցեր և այլն: Աժիոտաժը համեմատելի էր ընտրությունների ժամանակ տեղի ունեցող «տուրադմփոցների» հետ: Հիմա այդ քննությունները հետաքրքիր են միայն երեխաներին և նրանց ծնողներին՝ արդեն մի քանի տարի է, որ դրանք լրատվամիջոցների գլխավոր թեման չեն: Պատճառները տարբեր են, մասնավորապես, այն, որ շատ տեղերում մրցույթ չկա, և հակառակը՝ տեղերը թափուր են մնում: Լավ է դա, թե վատ՝ բուհ ընդունվելը դադարել է լինել կյանքի և մահու պայքար: Ինչպե՞ս անել, որ ընտրությունները նույնպես դառնան առօրեական մի երևույթ, և իշխանություն ունենալ-չունենալը նույնպես չլինի կյանքի իմաստ։

Լուծումն այն է, որ իշխանությունն այդքան գայթակղիչ չլինի, որ այն ամեն քայլափոխի սահմանափակվի օրենսդրական և հասարակական մեխանիզմներով, որ իշխանավոր լինելը լինի պակաս «հարմարավետ», քան բարձր վարձատրվող ցանկացած այլ աշխատանք: Պետական փիլիսոփայությունն ամբռղջությամբ պետք է հիմնված լինի այն կանխավարկածի վրա, որ բոլոր միջինից բարձր պաշտոնյաները պոտենցիալ հանցագործներ են և հետևաբար, նրանից պետք է սպասել ցանկացած չարաշահում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում։




Լրահոս