Հոսանքը դեռ չթանկացած՝ որոշ ապրանքներ արդեն թանկացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը դեռ չթանկացած որոշ տնտեսվարողներ արդեն իսկ սկսել են թանկացնել իրենց արտադրանքը: Այս օրերին «Ժողովուրդ»-ը պարբերաբար ահազանգեր է ստանում հանրային սննդի սպասարկման օբյեկտների սեփականատերերից այն մասին, որ մատակարարներն իրենց արդեն իսկ տեղեկացրել են, որ նոր ապրանքը թանկ գներով են առաքելու:

Մասնավորապես, արդեն իսկ թանկացած գներով է սկսել իր ապրանքը հանրային սննդի սպասարկման օբյեկտներին առաքել «Կոտայք» գարեջրի գործարանը: Սակայն, երբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց «Մուլտի գրուպ» ընկերության գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու են իրենց ապրանքը թանկացրել, նա վստահեցրեց, որ թանկացում չի եղել: «Նման բան չկա: Գարեջուրը չի թանկացել: Իսկ առաջիկայում թանկանալու մասին դեռ հստակ տեղեկություն չունեմ»,- ասաց Սեդրակ Առուստամյանը:




Լրահոս