ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել է, թե առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ կայացրել է իր որոշումը, սակայն հրաժարվել է բարձրաձայնել այդ մասին: “Ժողովուրդ”-ը գրում է, որ մյուս կողմից էլ ԲՀԿ-ականները հայտարարում են, թե իրենց համար նախընտրելի է, որ ԲՀԿ նախագահի թեկնածուն լինի Ծառուկյանը:
Իսկ Սերժ Սարգսյանն այս օրերին Մոսկվայում է: Ենթադրվում է, որ նա փորձում է առաջիկա քաղաքական զարգացումների վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերել, ու հավանական է, որ նրա վերադարձից հետո քաղաքական դաշտում զարգացումներն առավել արագ ընթացք ստանան:
“Ժողովուրդ”-ի տեղեկություններովև արտերկրում Ս. Սարգսյանին է հանդիպել նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որը մինչ այդ էլ եղել է Ռոբերտ Քոչարյանի տանը: Ինչպես երևում է, ղարաբաղյան կլանի գործերը լավ չեն: