Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացնելիս նոյեմբերի 20-ին՝ ժամը 22.35-ին, թմրանյութ պահելու կասկածանքով Գ-3 թաղամասի թիվ 43 և 44 շենքերի մոտ գտնվող կրպակից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Կարեն Հ.-ին և 1972 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատված Վաչագան Ս.-ին: Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ կրպակից հայտնաբերվել է տարբեր տարողությամբ մեկանգամյա օգտագործման ներարկիչներ` լցված հեղուկներով, տարբեր դեղահաբեր, սրվակներ` բամբակյա խծուծներով: Կարեն Հ.-ն խոստովանել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է և պատկանում է իրեն, պատրաստել է անձնական օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Երեվանի Գ-3 թաղամասում թմրանյութով լցված ներարկիչներ են հայտնաբերել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ