Բաքվում սկսվում են Եվրոպական խաղերը, մեր օլիմպիականներն արդեն այնտեղ են, նրանց եկեք մաղթենք ուժ, կորով և հաղթանակներ, քանի որ այսօր ինչ-որ տեղ առաջին գիծը տեղափոխվել է Բաքու: ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին նշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը;
Նրանից նաև հետաքրքրվեցին ԵԽԽՎ հանձնաժողովի այն հայտարարությունից, թե Հայաստանը «օկուպացրել» է Լեռնային Ղարաբաղը: «Խնդիրը պետք չէ բարդել միայն մեր պառլամենտականների վրա, քանի որ այսօր Ադրբեջանը կարողացել է ԵԽԽՎ-ում այնպիսի լոբբինգ անել, որ ԵԽԽՎ-ն նման հայտարարություններ է անում: Մենք դրա դեմ պետք է պայքարենք և աշխարհին բացատրենք սկսած նրանից, թե ինչպես է ժողովրդավարությունը և մամուլի ազատությունն այնտեղ պահպանվում: Մենք այդ ամենը պետք է բարձրաձայնենք»,- նշեց Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում հերթական փաստաթուղթն է ընդունվել, որը քվեարկության է դրվելու հունիսի 22-26-ին տեղի ունենալիք ԵԽԽՎ ամառային նստաշրջանում և դառնալու է բանաձև: