ՖԱՖ-ի պարզաբանումը` «Զվարթնոցում» պորտուգալացիների ընդունելության առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացրել էինք, «Զվարթնոց» օդանավակայանում առաջին հայակական ճակատի (ՖԱՖ) ներկայացուցիչները «ջերմ» ընդունելություն կազմակերպեցին պորտուգալացիների համար, ինչը սակայն միանշանակ չընդունվեց հայ ֆուտբոլասերների կողմից: Այդ առթիվ ՖԱՖ-ն իր ֆեյսբուքյան էջի միջոցով պարզաբանում է տարածել:

«Գռեհիկ երկրպագուներ, վայրենի երկրպագուներ, անամոթ երկրպագուներ ասվածը իհարկե մեր մասին չէ, և իհարկե մենք պարապ երկրպագուներ չենք՝ Զվարթնոց օդանավակայանին կարոտ…. Կարիք ենք գտնում անդրադառնալու երեկվա պորտուգալացիների նկատմամբ ցուցաբերած «ջերմ» ընդունելությանը:

Հայկական ֆուտբոլին հետևող մարզասերները վերջին 8 տարիներին հասցրել են տեսնել այն կուլտուրան, որը բերել է ՖԱՖ-ը մարզադաշտ: Ազգային հավաքականին քաղաքակիրթ, համախմբված աջակցելը մեր գլխավոր ձեռքբերումներից ենք համարում:

Դանիացի, իտալացի, ֆրանսիացի երկրպագուների հետ մենք միասին ծափահարել ենք մեր 2 հավաքականներին, ընկերություն արել խաղադաշտից դուրս, իսկ Բոսնիայի, Բուլղարիայի արդեն նաև Պորտուգալիայի հավաքականի երկրպագուներին և ֆուտբոլիստներին տվել ենք համարժեք պատասխան, երբեք անտեղի և երբեք առաջինը չենք վիրավորել ոչ մի ակումբի կամ հավաքականի երկրպագուների:

Ինչո՞ւ նաև Պորտուգալիան… Նոյեմբերին մենք 80 հոգանոց խմբով եղանք Պորտուգալիայում:

Ոչ այնքան նրա համար, երբ հաղթական խաղից հետո արժանացանք հարևան տրիբունայի պորտուգալացի երկրպագուների ծաղրին և վիրավորական ժեստերին, ոչ այնքան նրա, երբ ազգային հավաքականի համար Ալգարվեյում տեխնիկապես ստեղծվեցին հնարավոր ամենավատ պայմանները ՝ արհեստական բազմաթիվ խոչընդոտներով (ի դեպ նույն պատկերից անհանգստանալով պորտուգալացիք որոշեցին մարզական հավաք անցկացնել Հայաստանի փոխարեն Վրաստանում), ոչ այնքան՝ 2007-ի Պորտուգալացի ֆուտբոլիստների կեղտոտ պահվածքի…

Հիմնական պատճառը այդքանից հետո ականատես չլինելն էր հիստերիայի պոռթկումների զզվելի տեսարանների, թե ոնց են հայ տղերքն ու աղջկերքը կիսամերկ ֆուտբոլիստների նկարներով տենչում կպնել մրցակից թիմի խաղացողներին, ովքեր ժամանել են Երևան իրենց ասելով միմիայն Հայաստանի հավաքականին հաղթելու նպատակով, այդքանից հետո մրցակից թիմի ֆուտբոլիստները ևս բարդություններ զգային մրցակցի ճամբարում՝ դափնիներով ընդունելության փոխարեն»:




Լրահոս