ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես իմ ընտրողներին ներկայացնում եմ, թե ինչի համար եմ պայքարում եւ ինչի դեմ եմ պայքարում»:

Ռոբերտ Սարգսյան news.am

Փաստորեն, ՀՀ Ազգային Ժողովում հայտնվելու հայտ ներկայացրած արտաքնապես ինտելեկտուալ այս անձնավորությունը պայքարող տեսակ է: Ինչ խոսք, դա գովելի երեւույթ է: Բայց եթե անկեղծ լինենք, պետք է ասենք, որ մի տեսակ անհավանական է, որ մարդ լինի Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու, ու նրա պայքարի մասին հայ հասարակության գոնե փոքր հատվածն անտեղյակ լինի: Հուսանք՝ նրա գործունեությունը չի սկսվել եւ ավարտվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանենց բակում: Չէ՞ որ հենց նրա դեմքով էլ փորձում է պատգամավորի մանդատ ստանալ:




Լրահոս