Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Գանձաքար գյուղի բնակիչները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ գյուղում խոզեր են սատկում, եւ իրենք չգիտեն, թե որն է անասունների անկման պատճառը: Լուրը ճշտելու համար զանգահարեցինք Գանձաքարի գյուղապետ Շահեն Շահինյանին: Նա ասաց, որ 20 օր առաջ Գանձաքարում սատկել են երկուսուկես ամսական 6 գոճի: Դրանց մսից փորձանմուշներ են ուղարկվել լաբորատորիա, եւ հետազոտությամբ պարզվել է, որ գոճիների սատկելու պատճառը եղել է սալմանելյոզ հիվանդությունը: Բացի այդ, մեկ շաբաթ առաջ Գանձաքարում սատկել են մայր խոզ եւ 6 ամսական 6 գոճի: Դրանց մսից եւս փորձանմուշներ են ուղարկվել Երեւան` լաբորատորիա, սակայն արդյունքները դեռ հայտնի չեն: «Մենք կասկածներ ունենք, որ խոզերի սատկելու պատճառը կարող է աֆրիկյան ժանտախտը լինել, սակայն դա պնդել չենք կարող, սպասում ենք լաբորատորիայի պատասխանին»,-ասաց Գանձաքարի գյուղապետը: Նա տեղեկացրեց, որ իրենք սատկած խոզերին թաղել են, անասնագոմերը՝ ախտահանել: Իրավիճակին տեղյակ են նաեւ մարզի անասնաբույժները: Տարօրինակ է, որ մայրաքաղաքում գործող անասնաբուժական լաբորատորիան մեկ շաբաթում չի կարողացել պարզել խոզերի սատկելու պատճառը:
ԻՆՉԻ՞Ց ԵՆ ՍԱՏԿԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ