“Երեկ գրել էինք, որ N զորամասի ժամկետային զինծառայող, Մոսկվա բուժման մեկնած Արթուր Քոչարյանին ՊՆ-ի կողմից խոստացված գումարը մինչ օրս չեն փոխանցել։ Արթուրի հարազատները “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշեցին. “Հիմա անգամ մեր հեռախոսազանգերին չեն պատասխանում, որպեսզի մի պատասխան տան։ Արթուրի հայրը գնացել է Մոսկվայի բժշկի մոտ, որտեղ ասել են, որ իրենց գումար չեն փոխանցել, ուստի իրենք զինվորի բուժումը չեն կարող սկսել։ Նույնիսկ ՌԴ-ից գլխավոր բժիշկը զանգել է մեր ՊՆ, բայց զանգերին էլ չեն պատասխանում, փաստացի խաբել են մեզե։ Հիշեցնենք, որ Արթուրի մոտ արյան սուր հիվանդություն է հայտնաբերվել, և բուժման համար անհրաժեշտ է 67 000 ԱՄՆ դոլար”,-գրում է թերթը։
Ժողովուրդ. Զինծառայողի բուժման համար խոստացված գումարը մինչ օրս չեն փոխանցել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ