«Որոտանի ՀԷԿ»-ի նոր սեփականատիրոջը լիցենզիան տրամադրվելու է 25 տարի ժամկետով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Որոտանի ՀԷԿ»-ի նոր սեփականատեր ամերիկյան «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն 2015 թվականի հունիսի 8-ին հայտ է ներկայացրել ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ լիցենզիա ստանալու համար:

Նշված  ընկերությանը լիցենզիա կտրամադրվի «Սպանդարյան», «Շամբ» եւ «Տաթեւ» հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համապատասխան որոշումը նախատեսում է հաստատել իր հունիսի 17-ի նիստում: Լիցենզիան տրամադրվելու է քսանհինգ տարի ժամկետով:




Լրահոս