Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, Մաշտոց պողոտայի և Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են “BMW X5” մակնիշի 092 ՕՕ 11 համարանիշի և “Pajero IO” մակնիշի 29 ՏՏ 629 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ “BMW X5”-ը վարել է Ազգային ժողովի “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ ՎՎՏիգրան Ուրիխանյանը, իսկ “Pajero IO”-ն՝ Երևան քաղաքի Նանսենի 15/1 շենքի բնակիչ Աննա Կարապետյանը: