Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն մտադիր է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուս»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը:
Նրանք փորձել են առաջ անցնել իրենց մրցակիցներից և Պոգբայի տրանսֆերի դիմաց իտալական ակումբին առաջարկել են 120 մլն եվրո: Անձամբ Պոգբային «Սիթի»-ն մտադիր է շաբաթական 346 հազար ֆունտ աշխատավարձ առաջարկել:
Հավելենք, որ տաղանդավոր կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն և «Բարսելոնա»-ն: