Ինչպես Բաքվից տեղեկացնում է Կարեն Գիլոյանը, Բաքվում ընթացող Եվրոպայի Ամառային Առաջին խաղերի մրցակցային երկրորդ օրվա առաջին հաղթանակը տարավ հունահռոմեական ոճի ըմբիշ, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը:
Մեր մարզիկը դյուրին հաղթանակ տարավ իսպանացի Իսմայել Սանչես Նավարոյի նկատմամբ: Այժմ մենք սպասում ենք Կարապետ Չալյան – Մարկ Մադսեն (Դանիա) և Մաքսիմ Մանուկյան – Արթուր Օմարով (Չեխիա) գոտեմարտերի մեկնարկին: