Դոնեցկում առանց գազամատակարարման է մնացել մոտ հազար մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է քաղաքապետարանի կայքը: Դոնբասում չեն դադարում կրակոցները: Ուկրաինացի ուժայիններն ու աշխարհազորայիններն ամեն օր միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմի խախտման մեջ:
Կրակոցների հետևանքով խաղաղ բնակիչների մեջ կան զոհեր և վիրավորներ, վնասվել են նաև քաղաքի մի շարք շինություններ: Միևնույն ժամանակ հունիսի 12-ին վնասվել էր «Կրամատորսկ Դոնեցկ» գազատարը, ինչի հետևանքով Դոնեցկի մարզում առանց գազամատակարարման են մնացել երեք քաղաքներ, որտեղ տեղակայված են խոշոր արդյունաբերական` Վոլնովախի, Մարիուպոլի և Բերդյանսկի ձեռնարկությունները:
Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ գազատարը վնասել են աշխարհազորայինները, որպեսզի Մարիուպոլի գործարանները դադարեն աշխատել: Ինքնահռչակ ԴԺՀ-ում հայտարարել են, որ այդ մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում: