Հանրապետության տարածքում`
Հունիսի 15-ին` հյուսիսային շրջաններում, 16-19-ին` շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում`
15-ին` երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 16-19-ին երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: